16:00 , 18 հունվար, 2014
Նախկինում մենք ձեզ ներկայացրել էինք Տատյանա Տոմսիչկովայի, Մեգ Բիթոնի և Սասիքումար Ռամչանդրանի լուսանկարները, որոնցում պատկերված էր սքանչելի երեխաների վառ մանկությունը: Թոմաս Թեմ Ջու Քիթի այս լուսանկարներն իրենց ուղղվածությամբ կտրուկ տարբերվում են դրանցից: Թոմասը կամավորական հիմունքներով իբրև խորհրդատու աշխատում է Ասիայում գտնվող 5 ՀԿ-ներում: Նա մասնակցում է մի շարք նախագծերի, որոնք միտված են կարիքավոր մարդկանց համար ավելի լավ կենսապայմանների ստեղծմանը:
Որոշ ժամանակ առաջ լուսանկարչությունը սոսկ հոբբի էր Թոմասի համար, սակայն հետագայում այն դարձավ մարդկանց օգնելու միջոց: Նրա լուսանկարները պատմում են կարիքավոր մարդկանց, հատկապես լքված երեխաների ծանր կյանքի մասին: Իբրև հումանիստ՝ լուսանկարիչ ու լուսանկարչության ուսուցիչ Թոմասը փորձում է իրազեկել աշխարհին տանջահար երեխաների մասին և միջոցներ հայթայթել՝ նրանց կենսապայմանները բարձրացնելու համար: Նա հավատում է, որ երեխաները մեր ապագան են, ուստի պետք է ամեն կերպ նեցուկ լինել նրանց:









































