Լուսանկարիչ Տատյանա Տոմսիչկովան ծնվել է Բուլղարիայում: Ամուսնանալուց հետո նա տեղափոխվել է Չեխիա: Նա ունի երկու հրաշալի որդի, ովքեր էլ ստիպեցին նրան ավելի շատ ժամանակ տրամադրել լուսանկարչությանը: Տատյանան մոտ չորս տարի է, ինչ զբաղվում է լուսանկարչությամբ, և չի կարողանում պատկերացնել իր կյանքն առանց ֆոտոխցիկի: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է.

- Երեխաներն անմեղ արարածներ են, որոնք շատ բնական են պահում իրենց ֆոտոխցիկի առաջ: Ահա թե ինչու եմ սիրում լուսանկարել հենց երեխաներին: Ես սիրում եմ իմ լուսանկարներում պատկերել նրանց ուրախությունը, թախիծը, զարմանքն ու անգամ արցունքները: Երեխայի գեղեցիկ դիմանկար ստանալու համար լուսանկարչը պետք է զինված լինի անսպառ համբերությամբ: Պետք է թույլ տալ, որպեսզի երեխաները խաղան իրենց խաղը, և այդ ընթացքում լուսանկարել նրանց: Պետք չէ խառնվել այդ խաղին կամ շեղել նրանց դրանից: Այս կանոններին հետևելու դեպքում կարելի է շատ բնական լուսանկարներ ստանալ:

Դե ինչ, վայելեք այդ հիասքանչ լուսանկարները:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել