Այս գեղեցիկ երեխաների լուսանկարները ձեզ կվերադարձնեն մանկության գիրկը: Լուսանկարներում գերիշխող է սյուրռեալիստական տրամադրությունը: Դրանց հեղինակը լուսանկարիչ Մեգ Բիթոնն է: Նա գտնում է, որ իր լուսանկարներն ավելին են ասում, քան բառերը: Դրանցում արտացոլված է մանկական անմեղությունն ու մաքրությունը: Հարցազրույցներից մեկի ժամանակ Բիթոնն ասել է.
-Ես կարծում եմ, որ նկարներն ավելին են ասում, քան բառերը:
Ես կարծում եմ, որ երեխաներն ավելին գիտեն, քան ես:
Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի խորությամբ ընկալենք աշխարհը:
Ես հավատում եմ հավերժական սիրուն:
Ես հավատում եմ, որ ժամանակը բուժում է:
Ես հավատում եմ, որ կարող եմ այնպես անել, որ իմ լուսանկարները հավիտյան տպավորվեն մարդկանց հիշողության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել





























