Նախարարի որդին ասել է, որ ֆինանսական միջոցներ չունի և այդ պատճառով նրան կպաշտպանի հանրային պաշտպանը Panorama.am-ը գրում է.

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին` կալանավորված Դավիթ Վարդանյանը հայտարարել է, որ ֆինանսական միջոցներ չունի փաստաբանի վճարովի ծառայությունից օգտվելու համար և այդ պատճառով էլ նրա պաշտպանությունը ստանձնել է Հանրային պաշտպանի գրասենյակի անդամ Ռաֆիկ Սաֆարյանը:

Վերջինը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվեց գործի վերաբերյալ որևէ տեղեկությունը փոխանցել` պատճառաբանելով, թե գործը նախաքննության փուլում է և անօրինական է որևէ տեղեկություն հրապարակելը: Նա նույնիսկ չպատասխանեց հարցին` Դավիթ Վարդանյանը իրեն մեղավոր ճանաչում է, թե ոչ:

Ռաֆիկ Սաֆարյանը մոտ 70 տարեկան է, 40 տարի իրավական դաշտում է աշխատում, իսկ փաստաբանական գործունեությամբ զբաղվում է 19 տարի: Նա քրեական իրավունքի հարցերով է զբաղվում:

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մասիս Ղազանչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն արձակուրդում է և իրեն փոխարինող տեղակալ Դավթյանն է Սաֆարյանին տվյալ գործով որպես պաշտպան ներգրավելու մասին որոշում կայացրել: «Մենք նշանակում անում ենք ըստ զբաղվածության գրաֆիկի. ով գործեր չունի և տվյալ օրը ազատ է», -մեր խնդրանքով հստակեցրեց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել