Tert.am-ը գրում է.
Ամերիկյան Դալլասի ոստիկանության սպա Կարդեն Սփենսերը կրակ է բացել Բոբբի Բեննեթի վրա՝ նշելով, որ վերջինս դանակով հարձակվել է իր վրա: Սակայն տեսախցիկներից ստացված տեսանյութում երևում է, որ շիզոֆրենիայով տառապող 52-ամյա տղամարդը հանգիստ կանգնած էր 6 մետր հեռավորության վրա, երբ 2 ոստիկաններից մեկը կրակում է նրա ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Daily News-ին:
Բեննեթը փողոցում նստած էր անվասայլակի վրա, երբ ժամանել էին 2 ոստիկանները: Բեննեթի մայրը նրանց կանչել էր որդու հետ ունեցած վեճից հետո: Տեսախցիկի նկարած կադրերում երևում է, որ Բեննեթը բարձրանում է անվասայլակից և մոտ 6 մետր տարածությունից սկսում է ուշադիր նայել ոստիկաններին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/10/26/usa-police/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել