«Բոյկոտենք «Երևան Սիթի» սուպերմարկետները». բողոքի երթ՝  Նոր Նորքում (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Ընդդեմ «Փակ շուկայի» աղճատման պայքարող «Նախախորհրդարանի» անդամները, որոնք հանդես են գալիս դեղին գլխարկներով, այսօր հերթական ակցիան անցացրեցին Երևանի փողոցներում:

Այս անգամ ակցիան տեղի ունեցավ Նոր Նորքի զանգվածներում: Ակտիվիստները քայլելով, քաղաքացիներին կոչ էին անում բոյկոտել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետները, և գնումներ կատարել փոքր և միջին խանութներից:

Այսօրվա ակցիայի ժամանակ, ոստիկանությունը Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներին մոտ չէր թողնում:

Ակցիային հետևում էին նաև մարդիկ, որոնք ըստ «Նախախորհրդարանի» անդամների, Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներն էին:

Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել