1in.am-ը գրում է.

Ծխելու վատ սովորություն ունեցող ապագա մայրիկներն իրենց երեխաներին ենթարկում են շնչուղիների և այլ ինֆեկցիաների զարգացման բարձր ռիսկի, գրում է meddaily.ru-ն՝ վկայակոչելով The Indian Express-ը:

Գաղտնիք չէ, որ ծխող կանանց երեխաները մի շարք խնդիրներ են ունենում, այդ թվում` ծնվելու պահին մարմնի ցածր քաշը: Նրանք երբեմն լույս աշխարհ են գալիս ժամկետից շուտ և տառապում չզարգացած թոքերի պատճառով:

Շնչառական ինֆեկցիաները հաճախ հանգեցնում են մահացու հիվանդությունների: Ընդ որում` խնդիրները վերաբերում են անգամ ժամկետների մեջ ծնված և նորմալ քաշ ունեցող երեխաներին: Ամբողջ խնդիրը նրանում է, որ նրանց մայրերը ծխում են: Ի դեպ, ինֆեկցիաների ռիսկը կարելի է կրճատել, եթե ծխելը դադարեցվի արդեն հղիության ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել