Lurer.com-ը գրում է.
Արգենտինայի առաջնության 13-րդ տուրի «Արսենալ Սարանդի» -«Խիմնասիա» (1:1) հանդիպումն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով:
«Արսենալի» ֆուտբոլիստները, նկատելով, որ գնդակը վնասված է, արդար խաղի կանոնների համաձայն` գնդակը ետ են պահանջել, ինչի արդյունքում երկու թիմերի ֆուտբոլիստները բախվել են միմյանց: Միջադեպը հանդարտեցնել հաջողվել է միայն ոստիկանների միջամտության արդյունքում: Միջադեպի հետևանքով մրցավարը 5 կարմիր քարտ է ցույց տվել. տեղեկացնում է Ole-ն:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=119711&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել