1244 վարկ`«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներումPanorama.am-ը գրում է.

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում 2013թ սեպտեմբերի 30-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 1244 վարկ` 9.352,2 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով: Ինչպես Panorama.am-ին հայտնեցին «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպությունից, 608 վարկ 5.525,2 միլիարդ դրամով տրամադրվել է Երևանում, իսկ 636 վարկ 3.827,0 մլրդ դրամով` ՀՀ մարզերում:

Նշենք, որ ծրագրից օգտվելու չափորոշիչներում կատարված փոփոխությունների համաձայն՝ նախկին 2 տոկոսի փոխարեն, ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը սուբսիդավորում է 4 տոկոսը. այսինքն` մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը ստացվում է 6.5-7 տոկոս:Նախկին 30 տոկոսի փոխարեն, մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի կանխավճարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը, եթե վարկառուի կողմից, բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվում է նաեւ այլ բնակելի անշարժ գույք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել