10. Բժիշկները նախընտրում են երբեք չփոխել իրենց հերթափոխը: Նրանք ասում են, որ եթե սկսես անհանգստանալ և պայմանավորվել կոլեգաների հետ, ապա անպայման շատ դժվար և ծանր գիշեր կստացվի:

9. Օդաչուները երբեք չեն լուսանկարվում թռիչքից առաջ:

8. Երգիչը համերգի օրն անպայման պետք է աջ ոտքից վեր կենա: Նաև ասում են, որ համերգից առաջ չի կարելի մահճակալը հավաքել: Դա դի ջեյների և օպերային երգիչների ամենատարածված սնահավատություններից մեկն է:

7. Թատրոնում եթե դերասանի դերը կամ պիեսը գետնին է ընկնում, ապա նա պետք է նստի գետնին և վեր կենա պիեսի հետ միասին: Եթե այդպես չանել, ապա դերասանը չի կարողանան խաղալ իր դերը:

6. Բոլորը գիտեն, որ մատով ինչ-որ բանի կան ինչ-որ մեկի վրա ցույց տալը շատ տգեղ արարք է: Իսկ նավաստիները պնդում են, որ ավելի վատ նշան է, երբ մատով դեպի երկինք են ցույց տալիս: Դա կարող է զայրացնել աստվածներին և փոթորիկ առաջացնի: Նավահանգիստներում բոլորը գիտեն, որ այնտեղից դուրս եկող նավի վրա մատով ցույց տալը կնշանակի, որ նավին անդառնալի կործանում է սպասվում:

5. Ականազերծները երբեք հրաժեշտ չեն տալիս, երբ կանչի են գնում և երբեք չեն օգտագործում «վերջինը» բառը:

4. Հրշեջներն ասում են, որ եթե հերթապահության ժամանակ մաքրես կոշիկները, ապա անպայման կանչ կունենաս:
![]()
3. Իսկ երբ հրշեջները վերադառնում են հանգստից, նրանց վրա ջուր են լցնում: Հակառակ դեպքում թե՛ նրանք, թե՛ նրանց կոլեգաներն կանչ կունենան:

2. Երիտասարդ բժիշկները սովորաբար փորձում են սիրով չզբաղվել նախքան հերթապահության գիշերը: Հակառակ դեպքում հաջորդ հերթապահությունը չափազանց ծանր կլինի և ինչ-որ մի դեպք տեղի կունենա: 
1. Երևի թե աշխարհի ամենասնահավատ մարդիկ տիեզերագնացներն են: Նրանց մոտ ընդունված է երբեք երկուշաբթիները թռիչքի օր չընտրել: Իսկ ինչումն է պատճառը, թերևս ոչ մեկի հայտնի չէ:




