Կանանց և տղամարդկանց մասին բազմաթիվ կարծրատիպեր կան, ո՞վ չգիտի դրանցից մեկը: Դու, հավանաբար, հաճախ ես լսել, որ կանայք շատ ավելի զգացմունքային են, փափուկ, բայց միևնույն ժամանակ առավել հոգատար, իսկ գեղեցկությունն էլ պարտադիր է: Մյուս կողմից, տղամարդկանց մասին կա կարծրատիպ, որ նրանք առնական են, պաշտպանող, որոշումներ կայացնող, բայց երբեմնէլ ագրեսիվ: «Ո՞րն է տղամարդու և կնոջ իդեալը» նույնպես կարծրատիպ է:
Իդեալականե կին և տղամարդ. կարծրատիպերի ազդեցությունը
Մենք խնդրեցինք երիտասարդներին առանձին փոքր խմբերով նկարագրել իրենց կարծիքը իդեալական տղամարդու և կնոջ մասին: Հետաքրքիրն այն է, որ խմբերի նկարագրած տեսակետերի մեջ բազմաթիվ նմանություններ կային: Շատերը կարծում էին, որ տղամարդը պետք է լինի ուժեղ, ջանասիրաբար աշխատող, հայրենասեր, խելացի և ունենա բարձր հասակ: Իսկ կանայք ենթադրվում էր, որ պետք է լինեն գեղեցիկ, լավ տնային տնտեսուհի, մոդայիկ և խելացի: Ամեն դեպքում կային նաև հակառակ տեսակետեր այս հարցի վերաբերյալ: Օրինակ, երկու խումբ գրել էր, որ տղամարդը պետք է լինի ռոմանտիկ, իսկ երկու այլ խումբ էլ կարծում էր, որ տղամարդը պետք է հարգի կնոջը: Իսկ ինչ վերաբերում է կնոջը, ապա երկու խումբ գրել էր, որ կինը գեղեցիկ լինելու համար պետք է երկար մազեր ունենա: Մի այլ խումբ էլ կարծում էր, որ կինը նաև պետք է լինի շարժուն և սիրող անձ:
Նայում ես այս պատկերներին և մտածում, թե ինչպիսի՞ ազդեցություն ունեն այս կարծրատիպերը տղամարդկանց և կանանց կյանքում և հասարակության մեջ: Եվ առավել կարևորն այն է, թե ի՞նչ կլինի, եթե որևէ մեկը չհամապատասխանի այս ձևին: Եթե կինը բավարար գեղեցիկ չէ կամ տղամարդը առնական չէ, արդյոք դա տղամարդուն կամ կնոջը դարձնու՞մ է ուրիշներից տարբեր...
Երբևե մտածե՞լ եք այս մասին
Հրշեջը մի՞շտ է տղամարդ։ Կարո՞ղ է կինը լինել ոստիկան։ Ծխախոտով կինը վա՞տ կին է։ Ինչու՞ են կանայք կերակուր պատրաստում տանը, իսկ գլխավոր խոհարարները տղամարդիկ են։ Ինչո՞ւ երբ տղամարդը անում է կնոջ աշխատանք, նրան ձեռք են առնում։ Կարո՞ղ է դայակը լինել տղամարդ։ Կի՞նն է լավ մեքենա վարում, թե՞ տղամարդը։ Կարո՞ղ է տղամարդը արթնացնել երեխային և դպրոց տանել։ Արդյոք ճի՞շտ է, երբ կինն ավելի շատ փող է վաստակում, քան տղամարդը։
Կից նյութն՝ այստեղ



