Մի անգամ էլ լավին լավ ասեմ, վատին՝ վատ (մնացածներից ինչո՞վ եմ վատ): Եվ այսպես՝ այն, որ Մեծն (կամ՝ տարիքով մեծ) ՀՀԿ-ականը (Գալուստը) սրբագրում է իր շեֆին, դա լավ է՝ մամուլն ընդամենը հայելի է՝ շատ-շատ անկյունները մի քիչ սրող (ընդդիմադիր) և կամ այնկյուն ընդհանրապես չհանդուրժող (պաշտոնական), և ոչ թե գաղջ (գոլ) մթնոլորտ ձևավորող: Ի դեպ, «գաղջ» բառն ունի նաև փոխաբերական իմաստով «միջակ» իմաստը, ինչն ամենից ավելի է բնութագրում այսօր իշխանական բուրգն ու նրա գագաթը: Այնպես, որ գաղջ մթնոլորտի պատճառը պետք է փնտրել բուրգի ներսում և հատկապես նրա գագաթում: Իսկ հիմա անցնենք վատին. վատն այն է, որ աղքատ երկրի «ազգընտիրն» իրավունք չունի Արևմուտք գնալուց և այնտեղ 5 օր մնալուց 3 ձեռք կոստյում-փողկապ փոխել, որովհետև այնտեղ դա ուղղակի չի ընկալվի: Եվ որևէ նշանակություն չունի, որ մարդիկ (դոլարավոր) միլիարդների հետ են «խաղում»՝ նրանք պարզ են մնում՝ բազմաթիվ անուններ ձեզ օրինակ (միլիարդատերերի ցուցակի առաջին տասնյակի մի շարք անուններ):



