
43-ամյա Արտուրաս Զուոկասը կատաղեցրել էր Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի վարորդներին, ովքեր իրենց ճոխ մեքենաները անօրինական կայանել էին քաղաքի տարբեր փողոցներում: Ուշադրություն գրավել ցանկացող քաղաքական գործիչը` Վիլնյուսի քաղաքապետ Զուոկասը, որոշել է օգտագործել անօրինականորեն մեքենաները կայանելու դեմ պայքարի այս յուրօրինակ մեթոդը: Նա ռուսական արտադրության զրահամեքենայով ուղղակի անցնում է սխալ տեղում կայանած մեքենաների վրայով:
Զուոկասը ասել է, թե իր արարքով ուզում է պարզ ցույց տալ մեծ ու թանկարժեք մեքենաներով մարդկանց, որ նրանք չեն կարող իրենց մեքենաները կայանել այնտեղ, որտեղ իրենց սիրտը կկամենա ու արհամարհել հետիոտների ու հեծանվավարների իրավունքները: Նա ասել է, թե դա հարգանքի բացակայություն է և որ չի հանդուրժվի:

Մերսեդես մակնիշի մեքենայի տերը ցնցված` տեսնելով իր մեքենան ջախջախված կոկիկ հագնված քաղաքացիական առաջնորդի կողմից, ով սեղմում է նրա ձեռքն ու բացատրում, որ իր մեքենան չկայանի դրա համար արգելված տարածքում:
Քաղաքապետի խոսնակը տեղեկացրել է որ զրահապատ մեքենան հատուկ այս հոլովակը նկարելու համար է բերվել Վիլնյուս: Տեսանյութը տարածվել է, որպես «հաղորդագրություն» քաղաքի հարուստ ու անհարգալից վարորդներին օրենքները չխախտելու համար:



