Քվեարկությամբ հաստատել է Երևանում միկրոավտոբուսով և ավտոբուսով ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկըPanorama.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի նիստը: Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը, նախքան նիստի աշխատանքներն սկսելը, տեղեկացրել է, որ հանձնաժողովի կազմը համալրվել է ևս մեկ անդամով, ով սահմանված ժամկետում դիմել էր հանձնաժողովի կազմում ընդգրկվելու խնդրանքով: Հանձնաժողովի 37 անդամից նիստին մասնակցել է 25-ը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վահե Նիկոյանը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել հանձնաժողովի անդրանիկ նիստում հաստատված Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի չափորոշիչների հիման վրա ձևավորված ծախսերի հաշվարկը մեկ միկրոավտոբուսի և մեկ ավտոբուսի համար՝ մեկ ամսվա կտրվածքով: Հաշվարկը մանրամասնորեն ներկայացվել է ըստ առանձին բաղադրիչների՝ միաժամանակ մատնանշելով հաշվարկների համար հիմք հանդիսացած ինչպես օրենդրական և իրավական հիմնավորումը, այնպես էլ ոլորտում առկա հաշվարկային մեխանիզմներն ու մեթոդները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել