Որակի անկում՝ ի հեճուկս Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի պահանջներիAravot.am-ը գրում է.

Վերջերս «Ազատ գոտի» հաղորդումը նվիրված էր ավագ դպրոցների կայացման ընթացքին, որի հյուրերից էին ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ու ես: Տիկին Հովհաննիսյանը դրական գնահատեց ավագ դպրոցի կայացման ընթացքը, իսկ  ըստ իս՝ այն շատ հեռու է  դրանից: Ափսոս՝ այդ ժամանակ դեռեւս ձեռքիս տակ չէր 2012թ. նոյեմբերին ՀՀ մարզերի հանրակրթական հաստատությունների 11-րդ դասարաններում անցկացված արտաքին ընթացիկ  գնահատման արդյունքների վերլուծությունը, որը ԳԹԿ-ի կայքում  մինչ օրս  հրապարակված չէ՝ հակառակ  «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության նպատակների 7-րդ սահմանած կետի. այն է՝  «Սովորողների գիտելիքների ստուգումների եւ քննությունների արդյունքների ամփոփումը, վերլուծությունների իրականացումն ու դրանց հրապարակումը»: Կարծում եմ՝ այս վերլուծությունը պետք է լիներ տիկին Հովհաննիսյանի ձեռքին, եւ հաղորդման ժամանակ ինքը պետք է հրապարակեր այնտեղ ներկայացված տվյալներն ու խոսեր ըստ էության, որտեղ  նախորդ՝ 2011թ.-ի համեմատ մարզերի ավագ դպրոցներում  արձանագրված է  կրթության որակի անկում, բայց նաեւ արձանագրված է, որ ավագ դպրոցներում  այն  ավելի  բարձր է, քան միջնակարգ դպրոցներում եւ վարժարաններում, այսինքն՝ այնուամենայնիվ ապագան ավագ դպրոցինն է: Ինչեւէ, ըստ ԳԹԿ-ի վերոնշյալ վերլուծության՝ 2012 թվականի նոյեմբերին արտաքին գնահատմանը մասնակցել են մարզերի 24 ավագ, 87 միջնակարգ եւ 4 պետական վարժարաններ:  2012 թ. հայոց լեզվից եւ մաթեմատիկայից  միջին միավորը  եղել է 4,3, 2011թ. համեմատությամբ այն նվազել է 0.5% -ով (2011-ին՝ 4,35), մաթեմատիկայինը՝ 0.8%-ով (2011-ին՝ 4,38): 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել