1in.am-ը գրում է.

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 42 հասցեում, հոկտեմբերի 25-ի երեկոյան խանութ է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար:

Պարզվել է, որ այրվում են Արամ Պետրոսյանին պատկանող ավտոպահեստամասերի խանութի եւ արհեստանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը` 50 քմ եւ ավտոպահեստամասեր` 6 քմ մակերեսով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.02-ին, մարվել՝ 23.51-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել