Life.panorama.am-ը գրում է.
Վերջին շրջանում կրկին ակտիվացան խոսակցություններն այն մասին, թե հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների մեծամասնությունը այս կամ այն աղանդավորական կազմակերպությանն է անդամակցում: Այդ և այլ հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցեց երգիչ Մհերի հետ:

-Ինչպե՞ս եք վերաբերվում աղանդավորական կառույցներին, լուրեր էին շրջանառվում, որ Դուք կապ ունեք դրանց հետ:
-Ես հաճախում եմ Հայ առաքելական եկեղեցի, շուտով պետք է կնքվեմ Հայ առաքելական եկեղեցում: Կրոնական կազմակերպությունների հետ ուղղակի ունեցել եմ ստեղծագործական համագործակցություն, այսքանը:
-Ի՞նչ նորություն ունեք անձնական կյանքում: Ասում են՝ ամուսնանում եք:
-Ոչ մի նորություն, տարածված խոսակցությունները սուտ են:
-Հայտնի է, որ ցանկություն ունեիք մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին, ի՞նչ խնչընդոտներ առաջացան:
-Գիտեք ինչ, խոչընդոտ չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ լինում են տարբեր ինչ-որ մարդիկ, ես կասեի անձեր, ովքեր չեն ուզում, որպեսզի ես ներկայացնեմ մեր երկիրը Եվրատեսիլ մրցույթում: Բայց մի բան կա էստեղ՝ որը բարին է, թող դա էլ լինի: Եթե մենք արդեն քանի տարի է մասնակցում ենք Եվրատեսիլում և խայտառակվում ենք, կարող ենք նույն ձև շարունակել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ