Emedia.am-ը գրում է.
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող ազգությամբ հայ Արթուր Աբրահամի (37-4, 28) առաջիկա մենամարտն այսօր է` հոկտեմբերի 26-ին:
Այն կայանալու է Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքի "EWE" մարզապալատում: Մրցակիցը իտալացի 29-ամյա Ջիովանի Դե Կարոլիսն (20-4, 10) է:
Երեկ երեկոյան Օլդենբուրգում կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Ջիովանի Դե կարոլիդը` 75.6 կգ:
Աբրահամ - Դե Կարոլիս մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (Երևանի ժամանակով սկսվելու է հոկտեմբերի 27-ի գիշերը, ժամը 1.00-ի հատվածում):
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդն է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտն անցկացվելու է 2014 թվականին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ