Tert.am-ը գրում է.

Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro թերթը ներկայացրել է սենսացիոն հոդված, որում վստահեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակաուղղված ուժեղացնում է հետախուզական գործունեությունը եվրաինտեգրման ձգտող հետխորհրդային երկրներում։

 «Ռուսական հատուկ ծառայություններն ամբողջությամբ վերահսկում են Ուկրաինան ու Բելառուսը, իսկ Վրաստանի պետական անվտանգության մարմիններում աշխատում են ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի՝ ՊԱԿ-ի (КГБ) բազմաթիվ նախկին աշխատակիցներ, որոնք մինչ այսօր կապված են Մոսկվայի հետ»,- վստահեցնում է Le Figaro-ի դիվանագիտական աղբյուրը։

 Եվրամիության և ՆԱՏՕ-ի ընդլայնվելու ցանկությունը մինչև ՌԴ սահմաններ հիանալի հնարավորություն է ընձեռում ՌԴ-ին իր լրտեսներին «տեղակայել» նաև այդ երկրներում։ «Ռուսաստանն ակտիվացրել է իր նախկին լրտեսական ցանցն Արևելյան Եվրոպայի երկրներում»,-ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել