1in.am-ը գրում է.

Քյոլնի համալսարանի հոգեբանները հետազոտության արդյունքում պարզել են, որ թեստային հանձնարարություններ կատարելիս ձեռքերը լվանալը մեծացնում է մարդու ինքնավստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Հետազոտությունը հրապարակվել է Social Phsycological and Personality Scinece ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 98 մարդ: Ըստ հոգեբանների՝ ովքեր ձեռքերը լվացել են թեստի ձախողումից հետո, ավելի լավատեսորեն են գնահատել իրենց հնարավորությունները՝ կատարելու հաջորդ հանձնարարությունը: Ընդ որում, նրանք դա ավելի վատ են կատարել, քան ձեռքերը չլվացած «վատատեսները»:

Այսպիսով, հոգեբանների կարծիքով՝ ձեռքերը լվանալը թույլ է տալիս հեռացնել վատ հիշողությունները՝ միաժամանակ նվազեցնելով հանձնարարությունը հաջողությամբ կատարելու մոտիվացիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել