Tert.am Life-ը գրում է․

Ինչպես արդեն հայտնել էինք, 65 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը: Համացանցում արտիստի մահվան կապակցությամբ արվեստագետներն ու ընկերները ցավակցական գարռումներ են արել՝ կիսվելով նրա հետ լուսանկարներով:

«Աստված հոգիդ լույսերի մեջ պահի իմ լավ բարեկամ և խաղընկեր...«Գարեգին Նժդեհ» ֆիլմի նկարահանման հրապարակից:

Իմ լավ բարեկամ, խաղընկեր, միասին լավ դերեր ենք խաղացել Սունդուկյան թատրոնում, ֆիլմերում...ափսոս, հեչ քո ժամանակը չէր»,- գրել է դերասան Արմեն Մարգարյանը:

«Հեռացավ լավ ընկեր և արտիստ, մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրաբերեց արվեստին և յուրովի պայքարեց ճշմարտության համար թե՛ կյանքում, և թե՛ արվեստում:

Ինձ համար մեծ պատիվ էր լինել քո խաղընկերը, հանգչիր խաղաղությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Մաքսիմը:

«Լույսերի մեջ ննջիր, տաղանդավոր ընկերս»,- գրել է դերասանուհի Անի Քաչարյանը:

«Գարեգին Նժդեհի անմոռանալի կերպարը կերտած դերասանն այլևս մեզ հետ չէ։ Հանգչիր խաղաղությամբ լավ հայ: Լույսերի մեջ մնաս, սիրելի Արտաշես Ալեքսանյան: Պատիվ էր քեզ ճանաչելը։ Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Արայանը:

«Իմ Սիրտ ընկեր։ Թեկուզ տխուր լուրը առաջինն եմ իմացել բայց սպասում եմ զանգիդ: Մեր բոլորիս Արտաշես Ալեքսանյան ջան: Դու էլ բռնեցիր Հավերժության ճանապարհը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա ընկերը, պրոդյուսեր Հարություն Բոգարյանը:

«Աննկարագրելի ցավ։ Այնքան բան կա գրելու, այնքան բան կա պատմելու... Այնքան շատ, որ բառերը պարզապես չեն հերիքում։

Նկարահանման հրապարակի հայրս... Այնքան հաճախ եմ Ձեզ «պապ» ասել, կարծես հորս կարոտը Ձեզնով էի մեղմացնում։ Դուք իմ ավագ ընկերն էիք, իմ խորհրդատուն, այն մարդը, ում հետ կարող էի կիսվել ամեն ինչով, խոսել ամեն թեմայից, լռել ու միևնույն է՝ հասկացված լինել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել