Starnews.am-ը գրում է․

Արտաշես Ալեքսանյանը հայ թատրոնի և կինոյի սիրված ու ճանաչված դերասաններից էր, որի ստեղծագործական ուղին ձգվել է տասնամյակներ։ Իր դերասանական գործունեության ընթացքում նա մարմնավորել է բազմազան կերպարներ՝ աչքի ընկնելով բնական խաղով, բեմական բարձր մշակույթով և կերպարներին յուրահատուկ խորություն հաղորդելու կարողությամբ։

Նա հանդես է եկել բազմաթիվ թատերական ներկայացումներում, նկարահանվել գեղարվեստական ֆիլմերում և հեռուստասերիալներում՝ արժանանալով հանդիսատեսի մեծ սիրուն և գործընկերների հարգանքին։

Արտաշես Ալեքսանյանի ամենանշանակալի դերերից մեկը Գարեգին Նժդեհի կերպարն էր համանուն «Գարեգին Նժդեհ» ֆիլմում։ Դերասանի կերտած կերպարը մեծ արձագանք գտավ հանդիսատեսի շրջանում և շատերի կողմից գնահատվեց որպես նրա ստեղծագործական ուղու կարևորագույն աշխատանքներից մեկը։

Նրա մասնակցությամբ նկարահանված ամենահայտնի ֆիլմերից են՝ «Մի վախեցիր», «Մեդալի հակառակ կողմը», «Poker.am», «Ինկած բերդի իշխանուհին», «Մեր բակը» և «Սիրո անիվը»։

Դերասանը նկարահանվել է նաև բազմաթիվ հեռուստասերիալներում, որոնց թվում են՝ «Ճակատագրի գերիները», «Դժբախտ երջանկություն», «Եզրագծից այն կողմ», «Վերադարձ», «Պատվից առավել», «Սարի աղջիկ» և «Վերջին զանգը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել