Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Կազեմ Ղարիբաբադին, որը ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման բանակցողների թիմի անդամ է, հերքել է այս շաբաթ Դոհայում ԱՄՆ-ի հետ տեխնիկական խորհրդակցություններ սկսելու մասին տեղեկությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այս շաբաթ աշխատանքային խմբերի տեխնիկական նիստեր անցկացնել նախատեսված չէ։ Թեև Կատարի հետ խորհրդակցությունները, այդ թվում՝ մյուս կողմի պարտավորությունների կատարման վերահսկման հարցով, շարունակվում են բնականոն հունով, որոշ լրատվամիջոցների հաղորդագրությունները Դոհայում աշխատանքային խմբերի տեխնիկական բանակցություններ անցկացնելու մասին չեն հաստատվում»,- ասել է նա լրագրողներին։

Ղարիբաբադին նշել է, որ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել տեխնիկական բանակցությունների անցկացման վայրի և ժամանակի շուրջ։ Այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են միջնորդ երկրների աջակցությամբ, հավելել է ԱԳՆ ղեկավարի տեղակալը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել