Միացյալ Նահանգները մտադիր են նպաստել Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցության զարգացմանը։ Այս մասին հնդկական IANS լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Պատասխանելով Մերձավոր Արևելքում տիրող ճգնաժամի ֆոնին էներգետիկայի ոլորտում առկա խնդիրների լուծման մասին հարցին՝ պետքարտուղարը նշել է, որ երկարաժամկետ լուծումը մատակարարումների դիվերսիֆիկացման մեջ է։
«Հնդկաստանը բանակցություններ է վարում ոչ միայն ԱՄՆ-ի հետ։ Մենք նաև սերտորեն համագործակցում ենք Վենեսուելայի հետ՝ նրա արդյունահանման հզորություններն ավելացնելու համար։ Հնդկաստանն աշխարհի այն քիչ երկրներից է, որն ունի ծանր նավթի վերամշակման տեխնոլոգիաներ, որն արդյունահանում է Վենեսուելան, ուստի մենք մտադիր ենք նպաստել համագործակցության այս ուղղությանը», - նշել է նա։
«Հնդկաստանն արդեն վաղուց առանձնահատուկ ուշադրություն է դարձնում էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը։ Ես կարծում եմ, որ այս միտումը կպահպանվի։ Մենք, անշուշտ, կցանկանայինք մասնակցել դրան, քանի որ կարծում ենք, որ ունենք համապատասխան լուծումներ», - հավելել է Ռուբիոն։