ԱՄՆ-ն և Իրանը հունիսի 21-ին Շվեյցարիայի Բուրգենշտոկ քաղաքում տեխնիկական հարցերի շուրջ խորհրդակցություններ կանցկացնեն, հայտնել է Պակիստանի ԱԳՆ-ն
Քննարկումներին կմասնակցեն նաև միջնորդներ Պակիստանից և Կատարից։
Ավելի վաղ Իրանի զինված ուժերի հրամանատարական շտաբը հայտարարել էր, որ Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։
«Սա համաձայնագրի խախտման առաջին պատասխան քայլն է։ Եթե ագրեսիան շարունակվի, կիրականացվեն լրացուցիչ քայլեր»,-ասված է հայտարարության մեջ։
Սակայն թե ամերիկայն, թե իրանական պատվիրակությունները հայտարարել են, որ մեկնում են Շվեյցարիա՝ բանակցություններ վարելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել