ԱՄՆ-ն և Իրանը հունիսի 21-ին Շվեյցարիայի Բուրգենշտոկ քաղաքում տեխնիկական հարցերի շուրջ խորհրդակցություններ կանցկացնեն․ Պակիստանի ԱԳՆ


19:04 , 20 հունիս, 2026

ԱՄՆ-ն և Իրանը հունիսի 21-ին Շվեյցարիայի Բուրգենշտոկ քաղաքում տեխնիկական հարցերի շուրջ խորհրդակցություններ կանցկացնեն, հայտնել է Պակիստանի ԱԳՆ-ն

Քննարկումներին կմասնակցեն նաև միջնորդներ Պակիստանից և Կատարից։

Ավելի վաղ Իրանի զինված ուժերի հրամանատարական շտաբը հայտարարել էր, որ Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։

«Սա համաձայնագրի խախտման առաջին պատասխան քայլն է։ Եթե ագրեսիան շարունակվի, կիրականացվեն լրացուցիչ քայլեր»,-ասված է հայտարարության մեջ։

Սակայն թե ամերիկայն, թե իրանական պատվիրակությունները հայտարարել են, որ մեկնում են Շվեյցարիա՝ բանակցություններ վարելու համար։