«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի: Այս մասին մամուլի ասուլիսի ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը:

«Մենք ո՛չ քաղաքական որոշում ունենք, ո՛չ էլ համապարփակ քաղաքական քննարկումներ ենք իրականացրել: Բնականաբար, զուգահեռ կոնսուլտացիաներ իրականացվում են, բայց որոշումներ ունենալու համար պետք է քվեարկության արդյունքներն ամփոփ լինեն: Սրանք նախնական արդյունքներն են ու, ինչպես տեսնում եք իմ հրապարակած արդյունքներից, իրապես նախնական են»,-նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել