Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները, եթե իրենց թվում է, որ մենք նստած երազում ենք՝ իրենք երբ են գալու, սխալվում են, մեզ ավելի լավ կլինի, բոլորիս ավելի լավ կլինի, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Չունենք մտավախություն, փողոցային պայքարից մտավախություն ունենում են այն իշխանությունները, որոնք ձևավորվում են կեղծված ընտրությունների միջոցով, ՀՀ-ում տեղի են ունեցել ազատ, թափանցիկ ընտրություններ։ Նույն 21-ի կրկնությունն է, և 21 թվին, և հիմա ասում են ընտրությունները կեղծվել է, բայց անհավես են ասում, իրենք էլ գիտեն, որ չի կեղծվել։ Իրենց՝ ընտրությունները կեղծվել են թեզը կեղծ է, և բոլորը դա գիտեն»,-ասել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



