168.am-ը գրում է.

«Ուժեղ Հայաստան» դաշինքն այսօր առավոտից արդեն իսկ արձանագրել է հարյուրավոր խախտումներ, մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Գոհար Մելոյանը։

«Խախտումներն էական են ու բովանդակային, և դրանք մի բանի մասին են վկայակոչում` որոշ քաղաքական ուժեր անվստահություն ունեն իրենց հաղթանակի նկատմամբ, դա ավելի վտանգավոր է, քանի որ փորձում են քաղաքացու կամքի վրա միջամտություն թույլ տալ»,– ասաց նա։

Միաժամանակ նա նշեց, որ այս պահի դրությամբ ընտրողների մասնակցությունը բավականին ոգևորիչ է։ Մելոյանի խոսքով` 20 րոպե առաջ արդեն իսկ արձանագրվել է 187 917 ընտրողի մասնակցություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել