Իմ գրչակից բարեկամ Հուսիկ Արայի հետ կատարվածը եզակի չէ...
Բարձրաձայն հայտարարում եմ, Արսեն Քարամյանը ոչ միայն ստախոս է, այլև՝ այլանդակ ու անազնիվ: Ես միայն հիշատակեմ, թե այդ անազնիվ ու անբարո մարդը թատերական գործիչների անվան տակ ում է ընդգրկել բնակարանային ցուցակում... Երիտասարդ թատերական գործիչներն ընդամենը մի քանիսն են, մեծ թիվ են կազմում թատրոնի և թատերական դաշտի հետ կապ չունեցող մարդիկ: Մեծ թվով ,,անվանի,, թատերական գործիչների սիրասուն բալիկներ... Ավելին, այս հոգով և էությամբ այլանդակ մարդը ցուցակից դուրս է թողել Սունդուկյանի անվան թատրոնի երիտասարդ դերասանուհու, որն իր ընտանիքով ապրում է վարձով, արժանացել է բազմաթիվ պարգևների... Նրա փոխարեն՝ Ելենա Արշակյան, սերիալների բեմադրիչ... Էլի ուրիշներ... Փաստորեն, նախագահի անվան տակ՝ այս մարդը իր բիզնեսին է զարկ տվել, իր ծանոթ-մտերիմներին է տեղավորել... Նաև խոստացել է մարզերից եկած մի քանի լրագրողի ապահովել, որոնց համար բարեխոսել է Խաչիկ Ասրյանը...
Այնպես որ, Հուսիկ Արայի հետ կատարվածն այս մարդու անբարոյականության վառ արտահայտությունն է...



