1in.am-ը գրում է.
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ սկսվում է Արարատ Առուշանյանի գործի դատավարությունը:
17-ամյա Արարատ Առուշանյանը մորաքրոջ դստեր հետ ընկերություն անելու կապակցությամբ 2013 թվականի մայիսի 27-ին, ժամը 17-ի սահմաններում Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների խճուղու 2-րդ փակուղում պարզաբանումների է հրավիրել Հրանտ Հովհաննիսյանին:
Տղաների միջև վիճաբանություն է ծագել, որի ժամանակ, ըստ մեղադրանքի, անչափահաս Արարատը դիտավորությամբ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Հրանտի կրծքավանդակի ձախ կեսի ստորին հատվածին, ձախ գոտկային շրջանին և ձախ ազդրին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Արարատ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Առուշանյանի խափանման միջոցը կալանավորումն է: