Replik.am-ը գրում է.

Ադրբեջանցիների չտեսության զավեշտությունը. Ադրբեջանցիք կա´մ գենետիկորեն մանկամիտ են, կա´մ ավելի անհաջող ազգ երկրագնդի վրա այլևս չկա: Արդեն մի քանի ամիս է, ինչ այս ստահակները չեն կարողանում դադարել հրճվելուց: Չգիտես թե ինչո՞ւ, նրանց մոտ այնպիսի կարծրատիպ է ձևավավորել, որ ՌԴ-ից զենք գնելով ,նրանք այնպես են հզորացել, որ ժողովրդական լեզվով ասած «իրանց դեմ խաղ չկա»: Նրանք «գյորմամիշի» նման այնպես են ֆետիշացնում իրենց ձեռքբերումը, որ արդեն նույնիսկ զզվելի է դառնում նրանց լսելը: Օրինակ` Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալթայ Մեհդիևը ուղեղն անջատած, այս օրերին հրապարակավ, մեկը մյուսի հետևից հիմար արտահայտություններ է անում: Ներկայացնում եմ դրանցից մեկը. «Ադրբեջանի ռազմաօդային ուժերը վերահսկում են Հայաստանի տարածքը»: Ի պատասխան` հայ փորձագետ Արկադի Գրիգորյանը վերջինիս խորհուրդ է տվել տերմինները ճիշտ կիրառել` հիշեցնելով, որ մի բան է հետախուզելը, օտար տարածքը «տեսնելը», միանգամայն այլ բան է «վերահսկելը», այսինքն՝ օդային թիրախներ ոչնչացնելու հնարավորություն ունենալը: Երբ մանկամտությամբ տառապող վերոհիշյալ գեներալն ասում է, որ Ադրբեջանի С-300 զենիթահրթիռային նորացված համալիրները ավելի լավն են հայկական բանակի ունեցած С-300 հրթիռներից, նա պետք է, որ հիշի, թե Արցախյան պատերազմի ժամանակ հայկական կողմն, իր արսենալում ունեցած հնամաշ տեխնիկայով ,մասնավորապես «Կրուգ»-ով, ինչպես էր մեկը մյուսի հետևից ոչնչացնում ռեգիոնում անխորտակելի համարվող ադրբեջանական թիրախները: Կարելի է ասել, որ ադրբեջանցիները նամանավանդ վերջին ժամանակներս միանշանակ իրենց գլխին փորձանք են ման գալիս: Նրանց չհիմնավորված ակտիվությունը կործանելու է իրենց, նրանք դեռ տաք են և չեն հասկանում: Ի տարբերություն ադրբեջանցիների՝ հայերը երբեք իրենց արսենալով գլուխ չեն գովում: «Գլուխ չի գովում» նաև Իսրայելը, չնայած նրա ռազմական տեխնիկան աշխարհում լավագույներից մեկն է: Ադրբեջանցիները դեռ չեն հասել այն մակարդակին, որպեսզի հասկանան, որ երբ որևէ մի բան սկսում ես ֆետիշացնել, ապա դու հենց այդ հարթության մեջ, որը ֆետիշացնում ես, լուրջ խնդիրներ ունես: Ալթայ Մեհդիևը և նրա նմանները դեռ չեն գիտակցում, որ բանակը դա կոմպլեքս համակարգ է, և միայն С-300 զենիթահրթիռային նորացված համալիրով հաջողության չես հասնի, ինչքան էլ, որ չտեսի նման գլուխ գովաս:

Հ.Գ  Նույնիսկ թշնամիների հարցում հայի բախտ ունենք…, քանզի երբ թշնամիդ ամեն ինչից բացի նաև թերհաս է, նրա հետ անհնար է բանակցել…:

 Կարեն Թումանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել