NEWS.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 14-ի ուշ գիշեր այդ տարածքում կրկին հավաքվել են մի խումբ երիտասարդներ՝ 20-21 տարեկան։ Նրանք կրկին վիճել են, բայց հարցը կրակոցներին չի հասել։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 7 և 9 շենքերի մեջտեղում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։
Քիչ առաջ ՆԳՆ–ն հաղորդել է, որ ոստիկանները պարզել են կրակոցների մասնակիցներին։ Մահացածը 45 տարեկան տղամարդ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



