Tert.am-ը գրում է.
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, լեգենդար Դևիդ Բեքհեմն արձագանքել է իր որդու՝ Բրուքլինի կողմից ընտանիքի հասցեին հնչեցրած վերջին կոշտ հայտարարություններին։
26-ամյա Բրուքլին Բեքհեմը ծնողներին մեղադրել էր իր և Նիկոլա Պելտցի հարաբերությունները «անվերջ քանդելու փորձերի» մեջ՝ թե՛ մինչև հարսանիքը, թե՛ դրանից հետո։ Բրուքլինը հայտարարել էր, որ ենթարկվել է «անվերջ հարձակումների թե՛ մասնավոր, թե՛ հրապարակային դաշտում», իսկ ընտանեկան մանրամասները ծնողների ցուցումով փոխանցվել են մամուլին։ Նա նաև պնդել էր, որ ծնողները փորձել են տապալել իր հարսանիքը։
CNBC-ին տված հարցազրույցում «Ինտեր Մայամիի» սեփականատերը փիլիսոփայորեն է մոտեցել հարցին.
«Ես փորձում եմ դաստիարակել երեխաներիս, չէ որ նրանք սխալներ են գործում։ Երեխաներին թույլատրվում է սխալվել, այդպես նրանք սովորում են։ Բայց, գիտեք, երբեմն պետք է թույլ տալ նրանց անել այդ սխալները»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



