UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է Bellator-ի նախկին չեմպիոն, ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ հնարավոր գոտեմարտի մասին։

«Հնարավոր է՝ փետրվարի 28-ին վերադառնամ և գոտեմարտ անցկացնեմ Մայքլ Չենդլերի հետ։ Տեսնենք՝ ինչ կասի նա։ Ես RAF-ից (ըմբշամարտի կազմակերպություն) խնդրել եմ կազմակերպել մեր հանդիպումը, քանի որ UFC-ում նա փախչում է ինձանից»,- ասել է Ծառուկյանը Արիել Հելվանիի պոդկաստի ժամանակ։

Արման Ծառուկյանը 29 տարեկան է։ Հայ մարզիկը խառը մենամարտերում (MMA) իր նորամուտը նշել է 2016 թվականին, իսկ 2019-ից հանդես է գալիս UFC-ում։ Իր վերջին մենամարտում, որը կայացել էր նոյեմբերին Դոհայում (Կատար) անցկացված UFC Fight Night 264 մրցաշարի շրջանակում, Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել էր ավստրալացի Դեն Հուկերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել