168.am-ը գրում է․
Այսօր այս մեծ հայի, ՀՀ արժանապատիվ քաղաքացու, ազնվագույն մարդու, ամբողջ բջիջներով հոգևորականի ծննդյան տարեդարձն է։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան՝ անուն-կենսագրություն, որ այլևս ոսկե տառերով արձանագրված է մեր Սուրբ Եկեղեցու նորագույն պատմության էջերում։ Այս մասին գրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
«Այսօրվա իրականության մեջ Սրբազանը կանգնած է իբրև հայեցակետ, որպեսզի «բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան» (Ղուկ. 2։35)։ Միքայել Սրբազանի ազատազրկման հանդեպ կեցվածքը՝ դրական թե բացասական, բացահայտում է յուրաքանչյուրիս անկեղծությունն ու սրտցավությունը մեր հայրենիքի ու պետականության, մեր ազգի ու եկեղեցու հանդեպ։
Որդիական խոնարհությամբ և առ Աստված գոհաբանությամբ շնորհավորում եմ սիրելի Սրբազանիս ծննդյան տարեդարձը»։



