Tert.am-ը գրում է.

Դուք գիտեք՝ ինչ եք ասում. ասում եք եկեք Ղարաբաղի ժողովրդին, հայ ժողովրդի մնացած մասերի նման, դատապարտենք հավիտյան պանդուխտի կարգավիճակի: Այդ մարդիկ չիմանա ՞ն ի վերջո որտեղ են իրենք, իրենց երեխաները որտեղ են ապրելու, կա՞ հասցե, թե չկա: Եվ ես ասում եմ՝ այո կա հասցեն և այդ հասցեն ՀՀ-ն է իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքով: Այս մասին իր ճեպազրույցի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Դուք ասում եք, որ Ղարաբաղի ժողովրդին դատապարտենք հավիտյան պանդուխտի կարգավիճակին: Իմ առաքելությունը համարում եմ հայ ժողովրդին նահատակացման տրամաբանությունից դուրս բերելը, և մենք ասյօր հասել ենք դրան՝ բազմաթիվ զոհերի ու զոհողությունների գնով:

Ես նախկինում ևս առիթ ունեցել եմ ասելու, որ մեր ընթացիկ քաղաքականությունների հիմքում մեր պատմության վերլուծությունն է: Եթե մենք Խրիմյան Հայրիկի նման թղթե շերեփը առած՝ ընկնենք դռնեդուռ, և տերությունների առաջ լաց ու կոծով զբաղվենք, դա կբերի նրան, որ բոլորը մեզ կօգտագործեն սեփական նպատակների համար: Միակ սուբյեկտը, որ մեզ չի օգտագործի՝ կլինենք մենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել