168.am-ը գրում է․
Ավստրալիայի վարչապետը հիվանդանոցում տեսակցել է Բոնդի լողափի հերոս Ահմեդ ալ Ահմեդին, որն օրերս փորձել էր զինաթափել 1996 թվականից ի վեր երկրի ամենամահացու հրազենային հարձակման մեջ ներգրավված զինված անձանցից մեկին․ գրում է BBC-ն։
«Քո սիրտն ուժեղ է», – երկու երեխաների հորն ասել է Էնթոնի Ալբանեզեն՝ ավելի ուշ նրան անվանելով «մեր երկրի լավագույն ներկայացուցիչը»։
«Նրա դրսևորած քաջությունը ոգեշնչման աղբյուր է բոլոր ավստրալացիների համար։ Նա շատ համեստ մարդ է»,- հավելել է վարչապետը։
Սիրիայում ծնված և մեծացած Ահմեդը մի քանի կրակոց է ստացել ուսին։ Ալբանեզեն ասել է, որ նա չորեքշաբթի «կենթարկվի ևս մի վիրահատության»։
Հիշեցնենք, որ առնվազն 15 մարդ է մահացել կիրակի օրը Սիդնեյի Բոնդի լողափում հրեական տոնակատարության ժամանակ բացված կրակահերթի հետևանքով։
Ոստիկանությունը հարձակումը որակել է որպես հրեական համայնքի դեմ ուղղված ահաբեկչություն։