Comedy Club նախագծի հիմնադիրներից մեկը՝ կատակերգու Գարիկ Մարտիրոսյանը խոսել է շոումեն Իվան Ուրգանտին իր երեկոյան շոուում փոխարինելու հնարավորության մասին: Լրագրող և բլոգեր Նադեժդա Ստրելեցի հետ հարցազրույցում նա նշել է, որ երբեք չէր կարողանա նման բան անել:
«Ես երբեք, ոչ մի պարագայում, ոչ մի համոզմամբ չէի զբաղեցնի Վանյա Ուրգանտի տեղը իր իսկ սեփական շոուում, անկախ նրանից, թե ինչպես է այն կոչվում»,- հայտարարել է Մարտիրոսյանը: Նա հավելել է, որ նման գործողությունը անպատշաճ կլիներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



