Tert.am-ը գրում է․
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ, որը պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Սպուտնիկ Արմենիայի հարցին։
Նրա խոսքով՝ կազմակերպությունում գործընկերների ակտիվ, նորմալ, լիարժեք աշխատանքի վերսկսման համար խոչընդոտներ չկան։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ մասնակցության որոշակի սառեցմանը, ապա միավորման նորմատիվ-իրավական բազայում նման ձև նախատեսված չէ։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/12/11/zakharova/4253240
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



