Hetq.am-ը գրում է․

2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ գրանցվել է 446 պատահար՝ 175-ը Երևանում, 271-ը մարզերում։ Այսինքն, միջինում ամեն օր պարեկային ծառայության մեկ մեքենա վթարվում է։ Նախորդ տարվա համեմատ պատահարների թիվն ավելացել է։ Այս մասին գրում է Հետքը:

Պատահարների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել պարեկային 9 ծառայող և քաղաքացիական 8 անձ։

Մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը արձանագրված 354 պատահարներից 90-ում մեղավորը պարեկային ծառայության վարորդներն են եղել, 7-ում՝ մեղավորներից մեկը։ Ստացվում է՝ ամեն 4-րդ վթարի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցներն են։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել