Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ կիրականացվի անվճար միանվագ ադրբեջանական վառելիքի փոխադրում Հայաստան, հայտնում է Վրաստանի Հանրային ՀԸ-ը: Այս մասին հաղորդում է «Ազատությունը»:

Նշվում է, որ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն արձագանքել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրություններին, թե «սակագնային արգելքները խոչընդոտում են Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարմանը»:

Նախարարության տվյալներով՝ այս տարվա դեկտեմբերի 5-ին Թբիլիսին գործընկեր երկրներից հարցում է ստացել՝ Ադրբեջանի տարածքից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման կազմակերպման վերաբերյալ՝ Վրաստանի տարածքով։

Իրակլի Կոբախիձեի որոշման մասին պաշտոնական կողմերը տեղեկացվել են, հավելել է գերատեսչությունը:

Դեկտեմբերի 6-ին Դոհայում կազմակերպված քննարկմանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել