Tert.am-ը գրում է․
Այս տարվա առաջին 11 ամիսների տվյալներով՝ Ներքին գործերի նախարարությունը Վրաստանից արտաքսել է 1,131 անօրինական միգրանտի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում։
Կոբախիձեի խոսքով՝ արդյունավետությունը զգալիորեն բարձրացել է, բայց ամեն դեպքում Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը կարիք ունի հետագա հզորացման։
«Այս տարի, ընթացիկ տարվա 11 ամիսների տվյալներով, Ներքին գործերի նախարարությունը Վրաստանից արտաքսել է 1,131 անօրինական միգրանտի: Ներքին գործերի նախարարության ներկայացրած ծրագրի համաձայն՝ հաջորդ տարի երկրից արտաքսվելու է առնվազն 3,500 անօրինական ներգաղթյալ: Սա նվազագույն թիվ է: Ընդհանուր առմամբ, այս ծրագրի համաձայն, անօրինական միգրանտները, հավանաբար, ամբողջությամբ կարտաքսվեն 3-4 տարվա ընթացքում: Անօրինական միգրացիայի խնդիրը կվերացվի, ինչը կարևոր է տարբեր տեսանկյուններից, այդ թվում՝ անվտանգության», — ասել է Կոբախիձեն։



