Տղամարդիկ կարծում են, որ կանայք չափազանց շատ գումարներ են ծախսում հագուստի, ինչպես նաև ներքնազգեստի վրա: Սակայն շատերն անգամ չեն կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում իսկապես թանկ իրերը: Ստորև ներկայացված են ամենաթանկ կրծկալները:

2002թ.-ին Ժիզել Բունդհենը ներկայացրել է նորաձևության պատմության մեջ ամենաթանկարժեք կրծկալը: «Red Hot» կրծկալի կարմիր ատլասը զարդարված է 1300 ադամանդներով և ռուբիններով: Այն գնահատել են 15 000 000 մլն դոլար: Գինեսի ռեկորդների գիրքում «Red Hot» կրծկալը մինչ օրս գրանցված է, որպես «մարդկության պատմության մեջ ամենաթանկարժեք և էքստրավագանտ ներքնազգեստ»:

Աշխարհի ամենահայտնի կիծկալներից մեկը պատկանում է երգչուհի Մադոննային: Նա կրում էր այն Blonde Ambition համերգային շրջագայության ժամանակ: Կրծկալը ստեղծվել է Ժան Փոլ Գոտյեի կողմից և վաճառվել է աճուրդով 52.000 դոլարով:

Այս սպորտային կրծկալը զարդարված է Swarovski բյուրեղներով և արժե այն 20 011 հազար դոլար:

2011թ.-ին Քայլի Մինոուգն ներկայացրել էր այս կրծկալը Christies բարեգործական աճուրդի ժամանակ: La Perla-ի գեղեցիկ ներքնազգեստը նա ակնկալում էր վաճառել 3000-6000 դոլարով, բայց, ինչպես պարզվեց, Քայլին թերագնահատում էր ժանյակապատ կրծկալը: Դրա համար երգչուհին ստացավ 13 000 հազար դոլար: Գնորդը նախընտրեց չհայտել իր ինքնությունը:

Կրծկալ 3 500 000 մլն դոլար արժողությամբ՝ զարդարված ադամանդներով և սապֆիրներով:

«Իմ ընկերը խելագար է» ֆիլմում Ջեննիֆեր Լոուրենսի մարմնավորած հերոսուհու թոփը վաճառվել էր աճուրդով 3174 հազար դոլարով:

Agent Provocateur անգլիական ապրանքանիշը հայտնի է իր էրոտիկ և թանկարժեք ներքնազգեստով: Սակայն վճարել 1190 դոլար կրծկալի համար, դա մի քիչ ձափազանց է, այլպես չէ՞:

«Օսկարի» 74-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված յուրաքանչյուր դերասանուհուն նվիրեցին Victorias Secret-ի 5000 դոլար արժողությամբ այսպիսի կրծկալ:

Ամերիկյան Birmingham Estate and Jewelry Buyers խանութում վաճառքի է հանված ադամանդեպատ կրծկալ 1 միլիոն դոլար արժողությամբ: Շքեղ կրծկալն արված է 18 կարատանոց ոսկուց և պատված է ընդհանուր առմամբ 500 կարատ ադամանդներով: Այս շքեղ ներքնազգեստը 750 գրամ է կշռում և արժե 1 միլիոն դոլար:

2000թ.-ին Triumph International Japan ընկերությունը ներկայացրել է կրծկալ, որն արված է ոսկե թելերով և պատված է 15 կարատանոց ադամանդներով: Արժեքն է 1 900 000 միլիոն դոլար:



