Tert.am-ը գրում է․

Իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դեմ չէ ԱԺ աշխատակազմի՝ իր վարքի մասով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը տված դրական եզրակացությանը։

«Վարքի հետ կապված ես գրառում ունեմ, նաև դրա հետ կապված զրույց կա, եզրակացություն կա, բնականաբար, պետաիրավական հանձնաժողովի տիրույթ կմտնի, կքննարկեն, հարցերի պատասխանները կստանան, և հետո արդեն Աժ-ում, եթե կարիք կլինի, դրա մասին էլի կխոսվի։ Բայցի ինձ համար ոչ թե զարմանալի է դրական եզրակացությունը, այլ լրագրողների հետ կապված խնդիր կա՝ ի՞նչ են հասկացել իմ ասելուց հետո, որովհետև երբ ճեպազրույցը գնում էր, ոնց որ թե լրագրողների 99 տոկոսը շարունակեց իր հարցազրույցը»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հիշեցնենք՝ նա վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին․ կոշտ տոնով պահանջել էր իր կողքից հեռանալ ու մաքրել շրթունքները:

Հարցին, թե այդուհանդերձ ինչո՞ւ է նման բան ասել՝ Քոչարյանը պատասխանեց. «Կարող եք դիմել Բագրատ հոգևորականին»։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել