Tert.am-ը գրում է.

Այսօր արտիստներ Աննա և Արմեն Էլբակյանները նշում են ամուսնության 44-ամյակը:

Ռեժիսոր Արմեն Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում սիրո խոստավանություն է արել կնոջը՝ դերասանուհի Աննա Էլբակյանին: Նա համատեղ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«2025-1981 հավասար է 44 տարի սիրում եմ քեզ իմ գեղեցկուհի...»:

Ավելի վաղ, Tert.am Life-ի հետ զրույցում, Աննա Էլբակյանը խոստովանել էր, որ իր կյանքի ձեռքբերումը ընտանիքն է ու մարդիկ, որոնք անպայման պիտի լիեն իր շուրջ, որ կարողանա լինել իր ճիշտ գործառույթի մեջ:

«Ձեռքբերումս, իհարկե, ամուսինս է: Ես ինձ գնահատում եմ իրենով: Շնորհակալ եմ նրան, որովհետև ամեն կին ուզում է գնահատված լինել»,- ասել էր Աննա Էլբակյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել