24news.am-ը գրում է․

ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից: Գաղտնի քվեարկության արդյունքներն ԱԺ նիստին հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Նշենք, որ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2:

Իսկ Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել՝ Հովիկ Աղազարյանի նկատմամբ երկու դրվագով քրեական գործեր հարուցելու:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել այսօր՝ մարտի 27-ի ԱԺ նիստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել