ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ շուտով ամերիկյան պատվիրակությունը կմեկնի Գրենլանդիա: Այս մասին հայտնում է  The Hill-ը:

«Դա բարյացակամություն է, ոչ թե սադրանք։ Մենք գործ ունենք Գրենլանդիայից շատ մարդկանց հետ, որոնք կցանկանային, որ ինչ-որ բան տեղի ունենա իրենց պատշաճ պաշտպանության առնչությամբ: Նրանք են մեզ հիրավիրում: Մենք չենք նրանց հրավիրում: Մեզ այնտեղ հրավիրեցին, և ես մտածեցի, որ դա հիանալի կլինի»,- ասել է նա:

Նա հավելել է, որ Գրենլանդիա կայցելի նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Բայց մեզ հրավիրել էին, և նրանք իսկապես հավանեցին այդ գաղափարը, քանի որ նրանք մի փոքր անտեսված էին… նրանց մասին այնքան էլ լավ չէին հոգ տանում, նրանց մասին պատշաճ կերպով հոգատարություն ցույց չէին տալիս: Շատ ու շատ մարդիկ Գրենլանդիայից մեզ խնդրում են գալ այնտեղ: Մենք շատ ու շատ խնդրանքներ ունենք շատ ու շատ մարդկանցից, այդ թվում՝ որոշ պաշտոնյաներից»,- նշել է Թրամփը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել