Tert.am Life-ը գրում է․

17 տարի դադարից հետո, Հայաստանի վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանը հանդիսատեսին ներկայացավ միանգամից 2 մասշտաբային մենահամերգներով՝ Մոսկվայում և Երևանում: Երգչի երկար սպասված երկու համերգներեն էլ անցան լեփ լեցուն դահլիճներում՝ լի անակնկալներով և աստղային հյուրերով:

Արման Հովհաննիսյանի երևանյան մենահամերգը կայացավ մարտի 22-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:

Համերգի ընթացքում հնչեցին ինչպես արդեն հայտնի ու սիրված երգեր, այնպես էլ նոր կատարումներ:

Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելել նաև հրավիրված արտիստների՝ Ձախ Հարութի, Ռուբեն Մաթևոսյանի, Արմենչիկի, Սարոյի, Ավրաամ Ռուսսոյի, Սարինա Կռոսի, Նորոյի հետ Արման Հովհաննիսյանի հայտնի դուետները:

Բեմում Կարեն Սևակ բենդն էր,  իսկ 2 մեծ մենահամերգների բեմադրող ռեժիսորը Արթուր Մանուկյանն, ով հայ արտիստների բազմաթիվ տեսահոլովակների, տասնյակ հեռուստատեսային նախագծերի և միջոցառումների բեմադրող ռեժիսորն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել