Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը հասել է այնպիսի մասշտաբների, որ շուտով քաղաքային բյուջեն բերելու ենք կոլապսի, որ հասկանան՝ ավելի լավ է վերականգնեն 100 դրամը, որի դեպքում ավելի շատ է հավաքագրումներ լինում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը, որն արդեն 8-րդ օրն է՝ ինչ մասնակցում է բոյկոտի գործողություններին:

«Կոնֆլիկտների մի΄ գնացեք, սադրանքի մի΄ տրվեք, դուք խուլիգանություն չե΄ք անում, խախտում չե΄ք անում, դուք դեմ եք ապօրինի թանկացմանը»,-ասաց նա:

Անդրադառնալով նախօրեին 31 համարի ավտոբուսում կողային ապակին կոտրելու դեպքին, նա ասաց, որ կողմ չէ գույքի ոչնչացմանը, իրենք միայն դեմ են ապօրինի թանկացմանը:

«Ես չեմ զարմանա, որ դա կրկին ՔՊ-ի ներկայացուցիչներից է, որովհետև այն իշխանությունը, որը իրեն թույլ է տալիս, որ թաղապետարանի աշխատակիցներին հրահանգեն օգտվել ավտոբուսներից, կարող են սադրել նաև նման բաներ»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել